Ուկրաինայի հակահարձակումն արդեն մի քանի օր է սկսվել է. Զելենսկու գրասենյակ


14:10 , 25 մայիս, 2023
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ մի քանի օր առաջ սկսվել է Ուկրաինայի զինված ուժերի  հակահարձակումը։ Զինվորականները առանձին գործողություններ են իրականացնում: Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Հակահարձակումը շարունակվում է մի քանի օր, պատերազմը սահմանի երկայնքով ձգվել է 1,5 հազար կիլոմետր, սակայն առանձին գործողություններ արդեն սկսվել են», - ասել է Միխայիլ Պոդոլյակը Rai 1 հեռուստաալիքի եթերում:

Աղբյուրը գրում է, որ Ուկրաինան մի քանի ամիս հակահարձակման է նախապատրաստում երկրի արևելքում։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 11-ին ասել էր, որ Ուկրաինային մի քիչ ավելի շատ ժամանակ է պետք դրան պատրաստվելու համար։ Մայիսի 23-ին Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտնել է, որ հակահարձակումը կսկսվի մոտ ապագայում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Ուկրաինայի հակահարձակման հաջողության երաշխիքներ չկան։