Պուտինը Մոսկվայում կհանդիպի Ալիեւի եւ Փաշինյանի հետ


13:40 , 25 մայիս, 2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երկու երկկողմ հանդիպում կունենա՝ Ադրբեջանի եւ Հայաստանի գործընկերներ Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետեւ սպասվում է եռակողմ հանդիպում, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «Ռիա Նովոստի»-ն։

«Պուտինը երկկողմ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ։ Դրանից հետո մենք սպասում ենք, որ տեղի կունենա Պուտին, Ալիեւ եւ Փաշինյան եռակողմ հանդիպում», -ասել է Պեսկովը լրագրողներին։