Առաջիկա ամիսներին մեզ սպառնացող մարտահրավերները հասկանալու կարևոր ցուցիչ է Թուրքիայի նախընտրական խոսույթում Ադրբեջանի թեմայի առաջնային կարևորությունը


10:53 , 25 մայիս, 2023
Առաջիկա ամիսներին մեզ սպառնացող մարտահրավերների մակարդակը հասկանալու կարևոր ցուցիչ է Թուրքիայի նախընտրական խոսույթում Ադրբեջանի թեմայի առաջնային կարևորությունը։
Մի հատված ընդդիմության առաջնորդ Ք. Քըլըչդարօղլուի թեմատիկ անդրադարձից. «Գիտեք՝ Զանգեզուրի միջանցք կա։ Այդ միջանցքը պետք է բացվի։ Սակայն այդ միջանցքի բացումը կախված է կողմերի համաձայնությունից և Ադրբեջանին Թուրքիայի՝ առանց պայմանի օգնությունից...»։
Թուրքիայում ընտրական անորոշության ավարտից հետո զարգացումները տեղափոխվելու են Հայաստանի դեմ համակողմանի ճնշումների առավել ակտիվացման շրջափուլ, որում Իրանի ներգրավվածությունն ավելի պասիվ է լինելու։