Բերեզովսկին չի մասնակցի Դանիայի հետ հանդիպմանը


17:16 , 7 սեպտեմբեր, 2013

Բերեզովսկին չի մասնակցի Դանիայի հետ հանդիպմանըArmsport.am-ը գրում է.

Մոսկվայի «Դինամոյի» և Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Չեխիայի հավաքականի հետ կայացած ընտրական փուլի խաղում (2:1) ստացած վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել հանդիպումը և փոխարինվել է: 

Հաայստանի ընտրանու ավագը ձախ ծնկի ներքին կողային կապանների վնասվածք է ստացել և ստիպված կլինի բաց թողնել մոտ 3 շաբաթ, տեղեկացնում է «Sport-express»-ը:

 Այսպիսով, Ռոման Բերեզովսկին Հայաստանի հավաքականի կազմում չի կարողանա մասնակցել սեպտեմբերի 10-ին կայանալիք ԱԱ-ն Դանիայի հավաքականի հետ ընտրական փուլի հերթական հանդիպմանը: