22:41 , 23 մայիս, 2023 Գերմանական Volkswagen մեքենաշինական ընկերությունը Youtube-ի իր ալիքում հրապարակել է թիզերային տեսանյութ, որը պատկերացում է տալիս, թե ինչ տեսք կունենա թարմացված Touareg քրոսովերը։
Դատելով տեսանյութից՝ թարմացված մոդելը կունենա IQ.Light HD մատրիցային լուսարձակներ՝ համակցված միմյանց հետ։ Մեքենայի հետնամասը կզարդարվի Volkswagen-ի փայլուն տարբերանշանով։ Մի փոքր կփոխվի նաև հետևի լույսերի ձևը:
Նշվում է, որ թարմացված Volkswagen Touareg-ի պրեմիերան կկայանա մայիսի 24-ին։