Հիմա էլ այս իշխանությունների կողմից թիրախավորվել են սևազգեստ ծնողները` որպես խոշտանգման առարկա


17:33 , 22 մայիս, 2023

Նիկոլ Փաշինյանի հայատյացությունն արդեն գլուխ է բարձրացել: Նա դիտավորյալ է կալանավորել որդի կորցրած ծնողին, դրանով ցույց տալով, որ ատում է հայոց բանակը, նա Ալիևի համար վրեժ է լուծում` ժամանակին Ադրբեջանի ջարդը տված բանակից:
Նիկոլի և իր թիմակիցների հանցագործությունները բազմաթիվ են, բայց իրենցից ոչ ոք որևէ պատասխանատվության չի ենթարկվել: Բոլորիս հայտնի սպանությունը` Սոնա Մնացականյանի սպանությունն էր, որը մնաց անպատիժ, մեղավորը չկրեց պատասխանատվություն. կամ 44-օրյա պատերազմում մեր հազարավոր զոհերը, որոնք զոհվեցին Նիկոլ Փաշինյանի պատճառով, իսկ Նիկոլը շարունակում է մնալ ազատության մեջ ու հակահայկական որոշումներ կայացնել:
Այս իշխանությունների հանցանքները բազմաթիվ են, սակայն նրանց մոտ «բեսպրեդել» է, նրանք անում են այն, ինչ ցանկանում են և պատասխանատվության չեն ենթարկվում:
Ալեն Սիմոնյանը թքում է քաղաքացու վրա, իսկ նրա փոխարեն ձերբակալում են տուժած քաղաքացուն, Հովիկ Աղազարյանը Ֆեյսբուքով սեռական բնույթի հայհոյանքներ է հասցնում կանանց և, կրկին պատասխանատվություն չի կրում, քպ-ական պատգամավորները ԱԺ-ում ծեծկռտուք են կազմակերպում և կրկին պատասխանատվություն չեն կրում:
Այսինքն, վերոնշյալներից բացի,հիմա էլ այս իշխանությունների կողմից թիրախավորվել են սևազգեստ ծնողները` որպես խոշտանգման առարկա:
Մեր բոլորի պարտքն է կանգնել ծնողների` հատկապես Գայանե Հակոբյանի կողքին:
Նիկոլի ու իր ընտանիքի արատավոր բարքերի պատճառով տուժում են բոլորը, նաև սևազգեստ ծնողները: