Հայաստանի հավաքականը 2014թ. Մունդիալին մասնակցելու հնարավորություն ունի. Արզումանյան


17:09 , 7 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը վստահ է, որ ազգային թիմը աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերելու հնարավորություն ունի:

«Պրահայում շատ բարդ խաղ ստացվեց: Տանտերերը ճնշում էին գործադրում, սակայն մենք կամային հաղթանակ տարանք: Վստահ եմ, որ մենք աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերելու հնարավորություն ունենք: 

Հասկանալի է, որ Իտալիայի հավաքականը գերազանցում է: Սակայն Հայաստանի, Չեխիայի, Դանիայի և Բուլղարիայի ընտրանիները գրեթե հավասար շանսեր ունեն: Մենք անպայման պետք է առավելության հասնենք դանիացիների նկատմամբ»,- ասել է 28-ամյա պաշտպանը: