Քսենյա Սոբչակն ամուսնուն համեմատել է Ուրգանտի հետ


15:53 , 7 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Քսենյա Սոբչակը ամեն առիթով ցույց է տալիս, որ մշտապես հիացած է իր ամուսնով, գրում է storystar.ru-ն: 

Հետաքրքիր է, որ նա ամուսնու արժանիքները տեսնում է ամենուր, որտեղ հնարավոր է: 

Վերջերս նա ուրախացել է այն փաստից, որ իր ամուսինը` Մաքսիմը, նման է Իվան Ուրգանտին: Հեռուստահաղորդավարուհին նման եզրակացության է եկել այն բանից հետո, երբ ամուսնուն տեսել է «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման ժամանակ: Ընդ որում՝ Քսենյան կարծում է, որ իր սիրեցյալը ավելի շատ նման է Ուրգանտի ավագ եղբորը: 

Սակայն նա ավելի շատ ուրախացել է ոչ թե արտաքին նմանությունից, այլ նրանից, որ իր ամուսինը կարող է կատակել երկրի գլխավոր հումորիստից ոչ պակաս: 

Հնարավոր է, Քսենյան իր նման պահվածքով հերքում է վերջերես տարածված լուրերն այն մասին, թե սկսել է հիասթափվել ամուսնուց: 

http://storystar.ru/thumb.php?src=http://storystar.ru/wp-content/uploads/2013/09/sobchak-i-vitorgan-450x332.jpg&w=600&h=400

http://www.eg.ru/upimg/photo/167793.jpg

http://www.eg.ru/upimg/photo/167794.jpg