16:15 , 7 սեպտեմբեր, 2013Առաջին մասը կարող եք ընթերցել այստեղ:
5. Սուզանավ

Դե Սոն անունով մի ֆրանսիացու կողմից 1653թ.-ին նախագծված «Ռոտերդամ նավը» թերևս առաջին ստորջրյա նավն էր, որը կառուցվել էր հատուկ թշնամական նավերի վրա հարձակումներ գործելու համար: Այս 22 մ երկարություն ունեցող կիսաընկղմված ջրային մեքենան նախատեսված էր աննկատ դեպի թշնամական նավերը հասնելու և դրանց վրա անցքեր բացելու համար: Դրա նախագծողը պարծենում էր, թե այն կարող էր մեկ օրում անցնել Անգլիական նեղուցն ու ետ վերադառնալ, ինչպես նաև 100-ավոր նավեր կործանել իր ճանապարհին:
Այդ ժամանակներից ի վեր սուզանավը հեղափոոխական նշանակություն ունեցավ ջրային պատերազմներում ու նավատորմային սպառազինության մեջ: Սպառազինության այս տեսակը մեծ նշանակություն է ունեցել քաղաքացիական պատերազմում, այնուհետև կատարելագործվել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Այսօր գոյություն ունեն ավելի մոդեռնիզացված, միջուկային էներգիայով սուզանավեր, որոնք նաև միջմայրցամաքային նետման արկեր են կրում և կարող են ընկղմված նավարկել մի քանի ամիս շարունակ:
Այսօր աշխարհի մոտ 47 երկրներ հագեցած են ավելի քան 700 սուզանավերով, որոնցից 300-ը` միջուկային էնեգայով: Այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Գերմանիան, Իտալիան, Դանիան, Նորվեգիան, Շվեդիան և Ճապոնիան, նոր նախագծմամբ սուզանավեր են արտադրում:
Սուզանավերն այսօր ռազմական համակարգի ամենակարևոր սպառազինություններից են համարվում:
4. Պարաշյուտային դեսանտներ

Առաջին համաշխարհային պատերազմից կարճ ժամանակ անց հրամանատար Բիլի Միթշելը առաջարկեց, որ զորքերը կարող են մարտադաշտ իջնել ավիացիոն ուժերից պարաշյուտների միջոցով, որը կարող է ավելի արդյունավետ լինել: Տեխասի Սան Անտոնիոյի Քելի դաշտավայրում փորձարկումների ժամանակ 6 զինվորներ պարաշյուտներով հաջողությամբ վայր են իջնում ռազմական ինքնաթիռից, և 3 րոպեից էլ կարճ ժամանակահատվածում նրանք արդեն իրենց զենքերով հանդերձ պատրաստ էին մարտի դաշտ դուրս գալու:
Այնուամենայնիվ, այդ փորձարկումներն այնքան էլ լավ չընդունվեցին ամերիկացիների կողմից, սակայն գերմանացիներն այն կարևորեցին ու արագ սկսեցին աշխատել պարաշյուտային ռազմական ստորաբաժանում ստեղծելու վրա: Այսպիսով, գերմանացիները իրենց ստեղծած նոր պարաշյուտային ռազմական ստորաբաժանումն օգտագործեցին արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բելգիայում և Հոլանդիայում ընթացող մարտերի ընթացքում:
Գերմանացիների այս հաջողություններից հետո ամերիկացիները նույնպես սկսեցին ստեղծել իրենց պարաշյուտային ռազմական ստորաբաժանումները: Այսպես արդեն ամերիկացիները ռազմական այս նոր հնարքը հաջողությամբ կիրառեցին Նորմանդիայում մղվող մարտերի ընթացքում` մասնավորապես «Օվերլորդ» ռազմական օպերացիայի իրականացման ժամանակ: Այս ռազմական համակարգը շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ պարաշյուտային դեսանտները կարողանում են ինքնաթիռներից իջնել այնպիսի վայրեր, ուր սովորական զինվորների համար հասնելը հեշտ չէ:
3. Ռազմական օդանավ

Ռազմական օդային տեխնիկան հարաբերականորեն ավելի նոր սպառազինություն է իրենից ներկայացնում: 18-րդ դարի վերջին օդապարիկներն օգտագործվում էին որպես տարածքների զննման միջոց և մասսայական կիրառում չունեին մինչև 19-րդ դարի կեսերը: Իսկ իսկական ռազմական ավիացիոն համակարգերն ու ռազմամթերքը ընդամենը մոտ մեկ դարվա պատմություն ունեն: Այնուամենայնիվ, ավիացիոն ռազմական գործողությունների պատմությունն արդեն իսկ լի է մեծ օդային ճակատամարտերի մասին պատմություններով, նորարարական տեխնոլոգիաներով և օդային ուժերի ռազմավարական մեծ նշանակության վերաբերյալ փաստերով:
Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո նախագծվեց ռեակտիվ շարժիչը, որն էլ շուտով սկսվեց արագ ներդրվել ավիացիոն համակարգում: ԱՄՆ սկսեց կորեական պատերազմը Երկրորդ համաշխարհային պատերազմում օգտագործված պտուտակավոր ավիացիոն տեխնիկայով, սակայն երբ պատերազմը մոտենում էր իր ավարտին, ռազմական տեխնիկան գրեթե ամբողջությամբ արդեն աշխատում էր նոր ռեակտիվ շարժիչներով: Կորեական պատերազմում միմյանց դեմ էին դուրս եկել ամերիկյան Ֆ-80 և Ֆ-86 և սովետական Միգ-15 ռազմական ինքնաթիռները: Սա ռեակտիվ շարժիչներով ավիացիոն ռազմական տեխնիկայով վարած առաջին օդային ճակատամարտն էր:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ռազմական ինքնաթիռները մեծ ու կարևոր նշանակություն են ունեցել: Իսկ ժամանակի ընթացքում դրանք կատարելագործվել են, հագեցել նոր տեխնոլոգիաներով ու ռազմական համակարգերով:
2. Ավիակիրներ

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանացիներն օգտագործել են թերևս առաջին ավիակիրները և ստեղծել իրական ազատ տարածությամբ տախտակամածը` «HMS Արգուսը»` կառուցված փոխակերպված արևտրական նավերի վրա: Պատերազմն ավարտվեց` առանց հնարավորություն ընձեռելու այս նոր ավիակիրն գործարկելու, սակայն ԱՄՆ և ճապոնական նավատորմերն արագ օրինակ են վերցնում Բրիտանիաից: Առաջին ամերիկյան ավիակիրը գործարկման է դուրս եկել 1922թ.-ի մարտին, իսկ ճապոնական ավիակիրը` նույն թվականի դեկտեմբերին, և համարվում է առաջին ավիակիրը, որը սկզբնապես նախագծված է եղել ծառայելու որպես ավիակիր (ի տարբերություն բրիտանականի, որը վերակառուցված էր սովորական առևտրական նավի վրա):
Այսօր ավիակիրները ամենակարևոր և ամենազարգացած ռազմական համակարգն են համարվում և խորհրդանշում են պետությունների ռազմական առավելությունն ու գերազանցությունը ծովերի վրա: Ամերիկյան ժամանակակից միջուկային էներգիայով «Նիմից» ավիակիրներն ամենանոր, ամենամեծ ու ամենաարագ ավիակիրներն են աշխարհում:
1. Ատոմային ռումբ
Մինչ այսօր ոչ մի ռազմական տեխնիկա այնքան մեծ ազդեցություն չի թողել ու հեղափոխական նշանակություն չի ունեցել պատերզամներում, որքան ատոմային ռումբը: Այս ռումբն առաջին և միակ միջուկային ռումբն էր, որը երբևէ օգտագործվել է պատերազմում:
Ատոմային ռումբը պայթեցվել է Հերոսիմա և Նագասակի ճապոնական քաղաքների վրա համապատասխանաբար 1945թ.-ի օգոստոսի 6-ին և 9-ին:
Հետագայում ատոմային ռումբից ավելի հզոր ռումբ է ստեղծվել ջրածնային հիմքով, որից 1952թ.-ին ձեռք է բերել ԱՄՆ-ն, 1953թ.-ին` Սովետական Միությունը, 1957թ.-ին` Բրիտանիան, 1967թ.-ին` Չինաստանը և 1968թ.-ին` Ֆրանսիան: 1977թ. ԱՄՆ ավելի հզոր զենք է ստեղծել, որը ջրածնային հիմքով ռումբի կատարելագործված տարբերակն է, և որն օգտագործում է բյուրեղային շերտեր, ինչն ավելի է հզորացնում դրա ռադիոակտիվ էներգիան:
Դրանց ստեղծումից ի վեր միջուկային սպառազինությունը բազմապատկվել է աշխարհում անհանգստացնող արագությամբ, որը ստիպել է բազմաթիվ քաղաքագետների ու քաղաքացիների հնարավորություններ փնտրել կանգնեցնելու այս զինատեսակի արտադրությունը: