Անդոնը «պադստավկա» է արել ՔՊ-ականներին


15:52 , 19 մայիս, 2023
Ինչպես հայտնի է, Նիկոլի ՔՊ-ական մանկլավիկներն ու նրանց սպասարկուները չեն դադարում Ռուաստանին մեղադրել փողը վերցնելու ու Հայաստանին «քցելու» համար: Ըստ նրանց՝ Ռուաստանը հրաժարվում է զինել Հայաստանին՝չնայած վերջինս զենք գնելու հարցում փողի խնդիր չունի ու ժամանակին վճարում է դրա համար: Այս խոսույթին վերջերս ավելացել է նաև մեկ ուրիշը՝ ըստ որի՝ Հնդկաստանից Իրանի տարածքով Հայաստան զենք բերելու հարցում առաջ եկած խնդիրները նույնպես պայմնավորված են Ռուսատսանով. իբր ռուսները ո՛չ իրենք են զենք տալիս, ո՛չ էլ թողնում այլ աղբյուրներից այն հայթայթել:

«Հ1»-ի եթերում, սակայն, Անդոնը փատացի հերքել է հատկապես վերջին շրջանում ակտիվորեն շրանառվող այս լուրերը՝ հայտարարելով, որ դրանք, ըստ էության, դավադրությունների տեսության ժանրից են: Ըստ Անդոնի՝ խոչընդոտումների մասին ինքը տեղեկատվություն չունի: «Եթե մտածենք՝ այդ ճանապարհով ինչ խոչընդոտներ կարող են լինել, կմտնենք դավադրությունների տեսության մեջ և երբեք չենք կարող այդտեղից դուրս գալ»,-մասնավորապես՝ ասել է Անդոնը՝ մամուլում հայտնված տեղեկությունները փատացի հերքելով:

Անդոնի խոսքերից կարելի է եզրակացնել, որ իրականում գործ ենք ունեցել հակառուսական քարոզչության կեղտոտ հնարքի հետ. եթե Անդոնն ունենար հստակ համոզմունք, որ իսկապես Մոսկվան խոչընդոտում է Դելիից զենք ձեռք բերելու հարցում, ապա թող ոչ ոք չկասկածի, որ նա այդ մասին չէր լռի ու կհաստատեր իր ՔՊ-ական գործընկերների բարձրացրած կեղծ վայնասունի իսկությունը: Մինչդեռ Անդոնը, փաստորեն, «քցել» է նրանց՝սուտ հանելով:

Հարց է առաջանում՝ միայն Հնդկաստանից զենք բերելու դժվարությունների մասին հայտարարություննե՞րն են կեղծ, թե՞ հակառուսական քարոզչությունն առհասարակ հենված է մեծամասամբ նաև կեղծ թեզերի վրա, որոնք հանրությանը մատուցվում են որպես ճշմարտություն…

Անդոնը, փաստորեն, «պադստավկա» է արել ՔՊ-ականներին՝ մեղքի տակ չընկնելով: