Միրոսլավ Կլոզեն հպարտ է իր ռեկորդով


15:59 , 7 սեպտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեն, աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Ավստրիայի ընտրանու հետ խաղում (3:0) կրկնելով Գերդ Մյուլլերի ռեկորդն ազգային թիմի կազմում խփած գոլերի քանակով, հայտարարել է, որ չարժե համեմատել այդ նվաճումները:

«Ես շատ հպարտ եմ, որ կարողացա կրկնել Գերդ Մյուլլերի ռեկորդը,-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է BBC-ն:- Բայց ես մեկ անգամ չեմ հայտարարել, որ չարժե համեմատել այդ նվաճումները, որովհետև նա հավաքականում շատ ավելի քիչ թվով հանդիպումներ է անցկացրել»:

Հիշեցնենք, որ Մյուլլերն ազգային թիմի կազմում անցկացրել է 62, իսկ Կլոզեն` 128 խաղ: