Կեցցե՜ արաղը, կորչի՛ կոկաինը


16:24 , 17 մայիս, 2023
Քերոբյան Վահանը հրաժարվել է պատասխանել այն նարկոսկանդալին առնչվող հարցերին, որը պայթեցրել է Հայաստանը: «Կարող եմ ասել, որ մենք խիստ անհանգստացած ենք թե՛ այս լուրով, թե՛ Հայաստանում թմրամիջոցների հետ կապված իրավիճակով… այս թեմայով ինձ հարց մի՛ տվեք. ես դրա մասնագետը չեմ ոչ մի առումով»,-մասնավորապես՝ ասել է լացակումած դեմքի արտահայտությամբ Վահանը:

Այն, որ Վահանը չունի համապատասխան հարցերի պատասխանները, տարօրինակ չէ՝ հաշվի առնելով առնվազը նրա մտավոր ունակությունները. այս մարդը նույնիսկ իր գործողությունների համար չի կարողանում նորմալ պատասխանատվություն կրել կամ դրանց վերաբերող հարցերին պատասխանել, է՛լ ու՞ր մնաց՝ կոկաինը-բանը: Լրագրողների հարցերին պետք է պատասխանեն բոլորովին այլ օղակներ ու դեմքեր, որոնց աչքի առաջ Հայաստանը վերածվում է մի մեծ բարդակի,որտեղ, ինչպես DJ Էդոն էր վերջերս խոստովանել, ցանկացած միջին վիճակագրական խնջույք չի անցնում առանց նարկոտիկի:

Ո՞վ պետք է տա սրա պատասխանը, եթե նկատի ենք առնում այն, որ դիցուք Քերոբյան Վահանը պատասխան չունի: Ամեն ինչի համար, լավի էլ, վատի էլ, պետք է պատասխան տա Նիկոլը, բայց դե Նիկոլը, իհարկե, պատասխան չունի, ավելի ճիշտ՝ ունի, բայց այն անյքան ամոթալի է ու հանրության վրա ծախելու համար ոչ պիտանի, որ ավելի լավ է՝ լռի. ի՞նչ է ասելու, ասելու է, որ ինքն ու թի՞մն են Հայաստանը նարկոհաբի վերածել՝ փող դիզելով Հայաստանի ապագայի հաշին, թե՞ աչքերը կլորացնելու է ու փորձի համոզել, ու ինքը բանից բեխաբար է, ու սա էլ են նախկիններն արել:

Էս ինչ սարքեց Նիկոլն էս երկիրը, էս ուր ենք հասել…