Ադրբեջանը և Իրանը քննարկել են երկաթուղիների միավորման հարցը


15:06 , 7 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զի Մամեդովը և նրա իրանցի գործընկեր Աբաս Ախունդին քննարկել են երկու երկրների երկաթուղիները միավորելու հարցը, հաղորդում է IRNA գործակալությունը:

Ստամբուլում տեղի ունեցած հանդիպմանը կողմերը քննարկել են տրանսպորտային ոլորտում երկկողմանի համագործակցության հարցեր` ընդգծելով դրա կարևորությունը երկրների միջև տնտեսական կապերի զարգացման հարցում:

Ստամբուլում անցկացվում է 11-րդ ֆորումը` նվիրված տրանսպորտի, ծովագնացության և հաղորդակցության հարցերին: