ԱՄՆ-ի ռազմական գործողությունը Սիրիայում չի օգնի ընդդիմությանը՝ Ասադի դեմ պայքարում


14:52 , 7 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Սիրիայում ռազմական գործողությունը, որն իրականացնելու թույլտվություն է փորձում Կոնգրեսից ստանալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը, չի օգնի Սիրիայի զինված ընդդիմությանը՝ խախտելու ուժերի հավասարակշռությունը. գրում է Взгялд-ը` New York Times-ի հղումով։

Լրագրողների հետ զրույցում պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ Սիրիայի դեմ հնարավոր հարձակումից հետո «ուժերի միջև էական փոփոխություններ տեղի չեն ունենա»։

«Մենք սիրիական ընդդիմությանը հստակ հասկացնել ենք տվել, որ ցանկացած ռազմական գործողություն, որը մենք կարող ենք սկսել ի պատասխան քիմիական զենքի կիրառման, խիստ սահմանափակ է լինելու։ Արդյոք նրանք ողջունո՞ւմ են դա։ Ո՛չ, շատերը կցանկանային, որ մենք ավելի հեռու գնանք, սակայն նրանք կհիասթափվեն»։

Ինչպես նշել է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարը, ԱՄՆ-ն փորձում է համոզել իր եվրոպացի դաշնակիցներին, որ անգործությունը Սիրիայի հարցում կբերի ընդդիմության թուլացմանն ու ծայրահեղականների ուժեղացմանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ