Սյամոյի քաղաքակն ապագան իսկապես անհեռանկարային է. անցյալը թույլ չի տալիս ապագա կառուցել


18:51 , 16 մայիս, 2023

Սյամոն բլեֆ է արել

Բավական «հետաքրքիր» է ստացվել Սյամոյի ֆեյսբուքյան ստատուսը՝ երկնած Ստեփանակերտում նրա տապալված հանրահավաքից հետո: «ԱՀ նախագահի կողմից Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի միջնորդությամբ առաջարկվել է քննարկումներ ու խորհրդակցություններ սկսել քաղաքական բոլոր ուժերի հետ՝ ստեղծված իրավիճակից ելքերի շուրջ։ Բացառապես հասարակական-քաղաքական ցնցումներից խուսափելու նպատակով մեր կողմից ընդունվել է սույն առաջարկը՝ 10-օրյա ժամկետում քննարկումների միջոցով ելքեր գտնելու պայմանով»,-մասնավորապես՝ ասված է Սյամոյի հայտարարության մեջ:
Ի՞նչ է արել Սյամոն: Սյամոն փորձել է, ըստ էության, ստեղծված խայտառակ վիճակում մի կերպ փրկել սեփական դեմքը. նրա այն պնդումը,թե բացառապես հասարակական-քաղաքական ցնցումներից խուսափելու նպատակով է ընդունվում համապատասխան առաջարկը, բացարձակ բլեֆ է:
Խնդիրն այն է, որ Սյամոն չունի այն թափը, որ կարողանա ցնցումներ առաջ բերել. դրա համար գոնե բավարար թվով աջակիցներ են պետք, իսկ Սյամոն չունի այդ կրիտիկական զանգվածը: Սյամոն չի գտել բավարար թվով միամիտների, որոնք, հարցականի տակ դնելով իրենց ու իրենց ընտանիքների ապագան, կլծվեն Սյամոյի բանկային հաշվի հարստացման գործին՝ նկատի ունենալով այն, որ այս ողջ աղմուկի բուն նպատակն ընդամենը մի երկու կոպեկ ավել փող կպցնելու Սյամոյի մոլուցքն է:
Սյամոյի քաղաքակն ապագան իսկապես անհեռանկարային է. անցյալը թույլ չի տալիս ապագա կառուցել: