ՔՊ-ական իշխանությունը չի կարողանում ներել իր ստեղծած կեղտոտ համակարգին դեմ գնացող ոչ մի սուբյեկտի


18:34 , 15 մայիս, 2023

Քաղաքական ռեպրեսիաները նոր թափ են հավաքում

Մինչ մարդիկ պահանջում են, որ իշխանությունները դադարեն փաստացի քաղաքական հետապնդման ենթարկել Գրիգորի Խաչատուրովին, Նիկոլի դատարանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին դատապարտել է 8 տարի ազատազրկման: Նրա դատապաշտպանը հայտարարել է, որ դատավճիռը բողոքարկվելու է վերաքննիչ դատարան, իսկ ապօրինի կալանքի որոշման դեմ գանգատ է ներկայացվել եվրոպական դատարան:

Սա ակնհայտ քաղաղաքական որոշում է, որը կյանքի է կոչվել՝ բացառապես բավարարելու Նիկոլի կապրիզները: «Սիրո ու հանդուժողականության» հեղափոխությունից նունիսկ 5 տարի անց էլ Հայաստանում, փաստորեն, չեն դադարում քաղաքական հետապնդումներն ու ռեպրեսիաները, որ մեծագույն հարցականի տակ են դնում Նիկոլի լեգիտիմությունն ու «դատ-դատարան» ասվածի գոյության իմաստը:

Իհարկե, ՔՊ-ականները կարող են հայտարարել, որ իրենք կապ չունեն դատարանի որոշման հետ, քանզի Հայաստանում ժողովրդավարություն է, բայց դե առնվազը «օչխար» պետք է լինել՝ ՔՊ-ականների խոսքերին հավատալու համար. Վերմիշյանի, ինչպես և Խաչատուրովի շուրջ ընթացող անօրինական պրոցեսների դրդիչը բացառապես ՔՊ-ական իշխանությունն է, որը չի կարողանում ներել իր ստեղծած կեղտոտ համակարգին դեմ գնացող ոչ մի սուբյեկտի:

Պատկերացնո՞ւմ եք եվրոպացիների արձագանքը, եթե նախկին իշխանությունների օրոք տեղի ունենային նման բաներ…