Հարց՝ տիկին Վիկտորինին՝ ԵՄ դիտորդները Հայաստան էսքկուրսիայի՞ են եկել, թե՞ դուրս են եկել՝ մաքուր օդ շնչելու
15:56 , 15 մայիս, 2023
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը մազալու հայտարարություն է արել՝ կապված ԵՄ դիտորդների հայաստանյան առաքելության հետ: «ԵՄ դիտորդները Սոթքում չեն եղել. կարող է լինել իրավիճակ, երբ նրանք հրաժարվեն կոնկրետ կետ գնալուց…: Նրանք ցանկություն չունեն՝ հայտնվելու այնտեղ, որտեղ ինչ-որ բան տեղի է ունենում. նրանք իրականացնում են սահմանի մշտադիտարկում և արձանագրում այն, ինչ տեսնում են»,-հայտարարել է մի շարք անհասկանալի ու նույնիսկ սկանդալային հայտարարություններով հայտնի եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը:
Հարց՝ տիկին Վիկտորինին՝ ԵՄ դիտորդները Հայաստան էսքկուրսիայի՞ են եկել, թե՞ դուրս են եկել՝ մաքուր օդ շնչելու: Բա եթե դիտորդներին անհնարին է լինելում գնել այնտեղ, որտեղ նրանց կարիքն ամենից շատ է զգացվում, է՛լ ո՞ւմ է պետք նրանց առաքելությունը, Մոսկվայի նյարդերի հե՞տ ենք անիմաստ խաղում, թե՞ պատին թիթեռ ենք նկարում, որ էնքան որ Արևմուտքն իրեն լավ զգա, կարևորված զգա ու շարունակի Նիկոլին պահել: Ինչպե՞ս է պատահում, որ երբ Բաքուն որոշում է զենքով հարց լուծել, այդ պահին ԵՄ դիտորդները տեղում չեն լինում և գալիս են դեպքի վայր միայն «post factum»:
Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն այդպես էլ չեն հնչում հայ հանրության համար: