Անդոնն Արցախից գլուխն ազատելու ձևը գտել է
14:10 , 15 մայիս, 2023
Անդոնը հայտնել է, թե որքան ժամանակ Արցախը կլինի մերը: «Արցախում ապրում են մեր բնակչության զգալի մասը, ինչպես դուք եք սիրում նշել, 120000 հայորդիներ և ընտանիքներ ապրում են Արցախում: Ի՞նչ է նշանակում՝մերն է: Մերն է, քանի մեր ժողովուրդն էնտեղ ապրում է: Ա՛յ երբ որ չապրի, ա՛յ էդ ժամանակ արդեն դժվար ա ասել՝ ումն ա Արցախը»,- ասել է բորբոքված Անդոնը:
Հարց՝ իսկ Անդոնը երաշխիքներ ունի՞, որ Արցախում հայեր են ապրելու, կամ եթե հանկարծ պարզվի, որ նրանք այնտեղից արտագաղթում են, ի՞նչ է անելու, որ նրանց այնտեղ պահի, որպեսզի Արցախը շարունակի մնալ մերը: Իսկ գուցե Անդոնի երազանքը հենց արցախցիների մասսայական արտագա՞ղթն է, որ Արցախն է՛լ չլինի մերը, ու ինքն ու իր պարագլուխը վերջապես հանգիստ ապրեն ու թալանեն երկիրը՝ Իլհամի կենացը խմելով:
Անդոնն էլ շատ լավ գիտի, որ եթե Նիկոլը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու թեման փակում, ապա Արցախի հայաթափումը դառնում է մի քանի օրվա հարց: Միաժամանակ Անդոնը շատ լավ առիթ է ունենում՝ Արցախի թրքացման մեղքը բարդելու արցախցիների վրա, մեղքն իրենց ուսերից թոթափելու. ա՛յ եթե արցախիցերը հայրենասեր լինեին, չէին արտագաղթի ու Արցախը հայկական կպահեին՝ անկախ այն բանից՝ Իլհամը նրանց պատրաստվում է մորթել, թե՝ փառավորել, իսկ եթե արցախցիները մորթապաշտ են, ապա Նիկոլի մեղքը ո՞րն է:
Լավ սցենար են, չէ՞, մշակել ՔՊ-ական վիժվածքները՝ Արցախի անունը սառույցին գրելու ու կերած կեղտերը մարսելու: