Ինչու է կալորիականություն պարունակող սնունդն այդքան գայթակղիչ


13:48 , 7 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ամերիկացի հոգեբան Դանա Սմոլը պարզել է, որ մարու ուղեղը կարող է շատ լավ ճանաչել բարձր կալորիականություն ունեցող սննդամթերքը: Նրա իրականացրած փորձաքննության ժամանակ մարդկանց տվել են երկու տեսակի ըմպելիք՝ նույն համով, որոնցից մեկը, սակայն, պարունակել է շաքար, մյուսը՝ մեծաքանակ կալորիաներ։ Փորձի ենթարկվողներից շատերը խոստովանել են, որ ըմպելիքներն իրականում նույն համն ունեն, սակայն, չգիտես՝ ինչու, իրենք նախընտրում են դրանցից մեկը, որն ինչպես պարզվել է՝ բարձր կալորիականություն է ունեցել։

Փորձաքննության մասնակիցների ուղեղի սքանավորումը ցույց է տվել, որ կալորիականություն պարունակող ըմպելիքը ոչ միայն արյան մեջ բարձրացնում է շաքարի մակարդակը, այլև ակտիվացնում ուղեղի՝ ախորժակի համար պատասխանատու գոտին: Ուստի, հոգեբանը եկել է այն եզրակացության, որ բարձր կալորիաներով սնունդ նախընտրելը մեր բնածին հատկություններից է, հաղորդում է Kedem-ը: