ՌԴ Բրյանսկի մարզում Սու-34 ռազմական օդանավ է կործանվել


17:21 , 13 մայիս, 2023

Ռուսաստանի Բրյանսկի մարզում Սու-34 ռազմական օդանավ է կործանվել։ Կործանիչի անձնակազմի ճակատագիրը ճշտվում է։

Օպերատիվ ծառայությունից  ՏԱՍՍ գործակալությանն ասել են, որ Սու-34-ը կործանվել է Ուկրաինայի սահմանի մոտ, պատճառները ճշտվում են։

Ավելի վաղ հաղորդվել էր Մի-8 ուղղաթիռի կործանման մասին։ Ուղղաթիռի անձնակազմի երկու անդամները զոհվել են։