Անդոնն ընդդիմութանը շփոթել է Նիկոլի հետ


12:56 , 13 մայիս, 2023
Անդոնը հերթական անգամ հերյուրանքներ է դուրս տվել՝ ընդիմությանը կամ, առհասարակ, ոչ նիկոլականներին մեղադրելով Հայաստանի վատին սպասելու համար. իբր ամեն անգամ բախումների ժամանակ Նիկոլի «չուզողները» ակտիվանում են ու փորձում են անհաջողություններ արձանագրել, որ դրանց վրա կառուցեն իրենց քաղաքական պայքարը: Անդոնին,ի մասնավորի, հուզել է թերթերից մեկում Պապիկյան Սուրիկի մասին լույս տեսած մի հոդված:

Անդոնը ընդդիմությանը շփոթել է Նիկոլի թերթի հետ կամ հենց Նիկոլի հետ, որը, ընդդիմոթյուն եղած տարիներին «մոմը՝ ձեռքին», փնտրում էր, թե որ մի իշխանավորն ինչ «լյապ» է թույլ տվել, որ դա մատին փաթաթան արած՝ հոդված գրի ու մի երկու կոպեկ փող փախցնի՝ Աննային լիարժեքորեն բավարարելու համար:

Մինչդեռ այսօր իշխանությունների հասցեին հնչող քննադատությունը ոչ միայն լիարժեքորեն հիմնավոր է, այլև բխում է անկեծ սրտացավությունից, քանի որ ի տարբերություն որոշ անդոնների կամ սուրիկների, ընդդիմությունը շատ լավ տեսնում է՝ ուր է գահավիժում Հայաստանը, իսկ եթե հազարից՝ մեկ մի լավ բան է տեղի ունենում, ապա դրանից ավելի շատ ու ավելի շուտ ոգևորվում է հենց ընդդիմությունը. ի տարբերություն ՔՊ-ի ընդդիմությունը թուրքական գործակալներից բաղկացած անհասկանալի երևույթ չէ և գիտակցում է պետականության արժեքը, ոգրևորվում Հայաստանի լավով, եթե, իհարկե, ինչ-որ լավ բան, առհասարակ, մնացել է այս երկրում:

Հենց որ ՔՊ-ն ջնջվի, ամեն ինչ կընկնի իր տեղը: