Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել․ նախատեսված է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը


12:13 , 13 մայիս, 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը: