Gallup. Սիրիայում ռազմական գործողություններ անցկացնելուն դեմ է ԱՄՆ բնակչության 51 տոկոսը


12:40 , 7 սեպտեմբեր, 2013

Gallup. Սիրիայում ռազմական գործողություններ անցկացնելուն դեմ է ԱՄՆ բնակչության 51 տոկոսըPanorama.am-ը գրում է.

Սիրիայում հնարավոր ռազմական գործողություններ անցկացնելուն կողմ է ԱՄՆ բնակչության 36 տոկոսը: Այս մասին են վկայում Gallup ընկերության անցկացրած հարցումների արդյուքները: Միևնույն ժամանակ ռազմական միջամտությանը դեմ է արտահայտվել հարցվածների 51 տոկոսը, իսկ 13-ը չեն կարողացել միանշանակ պատասխան տալ: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական կայքում: 

Ամերիկացիները Սիրիա ներխուժելու դեմ էին նաև այս տարվա մայիսին անցկացրած հարցումների ժամանակ՝ 68-ը 24-ի հարաբերակցությամբ: Այս անգամ ռազմական գործողությունների սկսելու կողմնակիցների թիվը մի քիչ ավելի էր, քանի որ դրանք անցկացվել էին Դամասկոսում հնարավոր քիմիական զենք կիրառելուց հետո, որի հետևանքով ըստ ամերրիկյան կողմի, զոհվել է 1400-ից ավելի մարդ: