Ուր գնալ հանգստյան օրերին Երևանում. Կինո. Թատրոն. Ակումբներ


12:20 , 7 սեպտեմբեր, 2013

Ուր գնալ հանգստյան օրերին Երևանում. Կինո. Թատրոն. ԱկումբներPanorama.am-ը գրում է.

Աշխատանքային շաբաթվա ավարտին միշտ էլ հարց է ծագում` ինչպես անցկացնել հանգստյան օրերը, հատկապես, երբ եղանակը դեռ թույլ է տալիս չմնալ տանը տաք թեյի և հեռուստացույցի ընկերակցությամբ: Panorama.am-ը ներկայացնում է երևանյան մշակութային ու զվարճանքի վայրերի առաջիկա երկու օրերի առաջարկները, իսկ ուր գնալ ընտրում եք, իհարկե, դուք:

Եվ այսպես, սկսենք «Մոսկվա» կինոթատրոնից, թեև կարելի է ասել, որ առաջարկվող ֆիլմերի բազմազանությունն այնքան էլ մեծ չէ: Փոխարենը կարևոր է, որ խաղացանկում առկա է հայկական նոր ֆիլմ` «Ապակե կախազարդը»-ը, որը երիտասարդ զույգի դրամատիկ սիրո պատմություն է երիտասարդ դերասաններ Նարեկ Ներսիսյանի ու Մագդալենա Մնացականյանի մարմնավորմամբ։

Ի դեպ, դա միակ հայկական ֆիլմը չէ «Մոսկվայի» խաղացանկում: Եվ մեկ հայկական արտադրության նորույթ է առաջարկում կինոթատրոնը` «Փոքրիկ զորավարը» կատակերգական ֆիլմը Օ’Հենրիի «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» ստեղծագործության հիման վրա է նկարահանված: Իհարկե, բոլորս լավ հիշում ենք սովետական արտադրության ֆիլմը ըստ նույն ստեղծագործության, որում գլխավոր դերակատարներից մեկը հանրահայտ դերասան Գեորգի Վիցինն էր: Սակայն պետք չէ շտապել համեմատության եզրեր ացկացնել երկու ֆիլմերի միջև, քանի որ հայկական տարբերակում ֆիլմը պատմում է 2012 թ-ի իրադարձությունների մասին:

Հոլիվուդյան ֆիլմերի սիրահարները ևս կգտնեն իրենց սրտով ֆիլմեր, ինչպես նաև փոքրիկները, այնպես որ մայրիկներն ու հայրիկները կարող են չանհանգստանալ իրենց փոքրիկների ժամանցի մասին` «Սմուրֆիկները 2 3D» կգոհացնի անգամ ամենաքմահաճ բալիկներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ