10:27 , 10 մայիս, 2023«Եռաբլուր» զինվորական պանթեոնում մայիսի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանին նվիրված ոգեկոչման արարողություն:
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Միջոցառմանը մասնակցել են ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչներ, լեգենդար հրամանատարի մարտական ընկերներն ու հարազատները:
Միջոցառման ընթացքում Վահագն Ասատրյանի հարազատներին է հանձնվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով շնորհված ռազմական հետախուզության «Պատվավոր ծառայող» կրծքանշանը:





