19:41 , 9 մայիս, 2023Tert.am-ը գրում է.
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի «Ալ Նասր» թիմը կրկին չի կարողացել հաղթել մրցակցին՝ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղալով «Ալ Խալիջ»-ի հետ: Ներկայում «Ալ-Նասր»-ը Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ հինգ միավոր զիջելով առաջատար «Ալ Իթթիհադ»-ին:
Եզրափակիչ սուլիչից հետո հարձակվողը անտրամադիր է եղել: Նա կոպիտ է արձագանքել ներկաներից մեկին, որը ցանկացել է մարզիկի հետ լուսանկարվել:
«Ալ Խալիջ»-ի ներկայացուցիչներից մեկը գրկել է Ռոնալդուին և ցանկացել է «սելֆի» անել , սակայն պորտուգալացին կոպիտ հրել է տղամարդուն՝ ասելով, որ ձեռքերը հեռացնի իրենից։
لاعبو الخليج والطاقم الفني مع رونالدو بعد نهاية المواجهة#النصر_الخليج | #SSC pic.twitter.com/pNKavYReqU
— شركة الرياضة السعودية SSC (@ssc_sports) May 8, 2023