Սյամոյի հանրահավաքը տապալվելու է. Սյամոն ստիպված է լինելու կրծել կեղտոտ եղունգները


15:49 , 9 մայիս, 2023
Մեկնաբանելով արցախյան մեծ հանրահավաքի թեման՝ Սյամոն նախ՝ արձանագրել է, որ իրեն ոչ ոք չի հրավիրել դրան, ուստի իր մասնակցությանն առնչվող հարցն ավելորդ է, ապա՝ հայտարարել, որ նման գործիքակազմով որևիցե բանի անհնար է հասնել, քանզի էթնիկ զտում թույլ չտալու միակ եղանակն ուժն է, պաշտպանվելու ընդունակությունը: Փոխարենը Սյամոն խոսել է մայիսի 15-ի իր հանրահավաքի մասին. նրանք, ովքեր ցանկանում են՝ անկախություն լինի, հնարավոր լինի վարել սեփական քաղաքականությունն ու հասնել ճշմարտության, պետք է մասնակցեն դրան:

Սյամոն պարադոքսալ թեզ է առաջ քաշել. մի կողմից՝ նա կարծես համոզված է, որ հանրահավաքներով հարց լուծելն անհնար է՝ անկախ դրանց մարդաշատության աստիճանից, մինչդեռ իր խոսքի հաջորդ հատվածում հակասելով ինքն իրեն՝ հրավիրում է մայիսի 15-ի հանրհավաքին՝ խոստանալով «ոսկե սարեր»: Ո՞նց հասկանանք: Հիմա հանրահավաք անելն իմաստ ունի՞, թե՞ չունի:

Ըստ Սյամոյի, փաստորեն, ստացվում է, որ խնդիրը ոչ թե հանրահավաքն է, այլ՝ այն, թե ով է այն առաջնորդում: Սյամոն ակնարկում է, որ ի տարբերություն Արցախի իշխանությունների, ինքը ստեղծված իրավիճակից ելքն իբր գիտի, մինչդեռ իրականությունն այն է, որ բացի «պղտոր ջրում ձուկ որսալուց», Սյամոն ուրիշ ոչինչ չգիտի:

Այս ճշմարտության մասին շատ լավ տեղյակ են նաև արցախցիները, ուստի ինչ-որ բան հուշում է, որ Սյամոյի հանրահավաքը տապալվելու է՝ստիպելով դրա կազմակերպչին կրծել կեղտոտ եղունգները: