Զիմբաբվեում որսագողերը 41 փղերի թունավորել են ցիանական կալիումով


11:37 , 7 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Զիմբաբվեում ձերբակալվել է 5 որսագող, որոնք ցիանական կալիումով թունավորել են 41 փղերի: Սա այս աֆրիկյան երկրի պատմության մեջ փղերի ամենազանգվածային սպանությունն է՝ հաղորդում է «Ռոսիա 24»-ը:

Թունավորված կենդանիների մարմինները հայտնաբերվել են ջրամբարի մոտ՝ Զիմբաբվեի Հվանգա ազգային պարկում:

Երկրի պաշտոնատար անձինք մտահոգություն են հայտնել, որ մեռած փղերին մոտեցած մարդիկ և կենդանիները ևս գտնվում են մահացու վտանգի տակ՝ թույնի բարձր տոքսիկ հատկությունների պատճառով: 

http://img.ntv.ru/home/news/20130907/el.jpg