Սյամոն Սյամոն է՝ լինի բեղերով, թե՝ առանց դրանց, իսկ Սյամոն մի գիշատիչ է, որին իշխանության մոտ թողնելը ազգային դավաճանության պես մի բան կլինի
13:20 , 9 մայիս, 2023
Սյամոն, պատասխանելով հարցին՝ արդյոք լուրերը, թե իրեն շուտով նշանակելու են պետնախարարի պաշտոնում, համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ գործ ունենք ասեկոսեների հետ, հայտարարել է՝ ասեկոսեներ են. ինքն ինչ աշխատանք, որ հիմա տանում է, տանում է, որպեսզի հասարակությունը պարտադրի, այլ ոչ թե ինչ-որ նշանակում լինի: «Եթե հասարակությունը ցանկություն չունի՝ ինձ տեսնելու նման դիրքում և աշխատել հասարակության համար, ուրեմն պետք չի, որ ինչ-որ մեկի նշանակումով լինի դա»,-հայտարարել է «սուվերեն» Սյամոն:
Սյամոն եթերում դեմոկրատ է խաղացել՝ կոծկելու իր բռնակալական էությունը: Թող ոչ ոք չկասկածի, որ եթե Սյամոն շանս ունենար՝ նշանակվելու պետնախարարի պաշտոնում, վաղուց էր համաձայնել այդ առաջարկին: Հիմա, սակայն, քանի որ պարզ տեսնում է, որ Արցախի ղեկավարությունը իրեն «հա» չի ասում, որոշել է այնպես «կռուտիտ» լինել, որ իբր կոծկվի իր սեփական մանրությունը:
Բայց Սյամոյի ամենամեծ խնդիրն այն է, որ հույս կապել արցախահայության հետ նա նույնպես չի կարող, քանի որ հասարակությունը քաջատեղյակ է՝ ինչ է ասել «Իժո». Սյամոն Սյամոն է՝ լինի բեղերով, թե՝ առանց դրանց,իսկ Սյամոն մի գիշատիչ է, որին իշխանության մոտ թողնելը ազգային դավաճանության պես մի բան կլինի. պետությունն ու Սյամոն միմյանց հակոտնյա բաներ են՝ իրար արմատապես բացառող: