Նիկոլին բերել եք դուք ու ձեր նմանները, դուք էլ եք նիկոլ, որոնք սեփական ամբիցիայի պատճառով ծախել են երկրի շահը` դառնալով հպատակ


12:10 , 8 մայիս, 2023
Ռուսաստան փախած մի մեդիա հայրենասեր կա Արամ անունով, ով այնտեղից խոսում է պայքարից ու հայրենասիրությունից:նա խոսում է ՀՀ 3-րդ նախագահի մասին ու տարածում է այն սուտը, որ իբր մենք ենք Նիկոլին տվել իշխանություն, իսկ այլ շրջանակներում էլ գեներացնում են այն սուտը, որ մենք չէինք ուզում իշխանությունը զիջել և երրորդ անգամ որոշեցինք իշխանության գալ:
Հիմա այս լատենտ նիկոլականները, ովքեր 2018-ին դուրս էին գալիս փողոց, մարդկանց փող էին տալիս, որ դուրս գան փողոց` խոսում են, որ մենք ենք նրանց փողոց հանել, աբսուրդ է չէ՞. իհարկե աբսուրդ է:
Նիկոլին բերել եք դուք ու ձեր նմանները, դուք էլ եք նիկոլ, որոնք սեփական ամբիցիայի պատճառով ծախել են երկրի շահը` դառնալով հպատակ:
Ձեր նման псевдо- հայրենասերներն իրենց ուրույն դերն ունեն բևեռացված հասարակության, Հայաստանի կործանման, Արցախի կորստի ու առհասարակ նիկոլիզմի տարածման մեջ:
Խելոք մնացեք, այ иноагент-ներ, թե չէ հաջորդ անգամ նկարներով ու փաստերով կխոսեմ ու կասեմ` ովքեր են բերել Նիկոլին, ովքերեն «դմփ-դմփ հու» գոռացել, ովքեր են դուրս եկել հրապարակ ու փողով մարդկանց բերել, որ մերժեն Սերժին, այն Սերժին, ով այդ հրապարակ «Իսկանդեր» էր բերում, իսկ դուք նիկոլի հետ` դագաղ:
Հանգիստ վեր ընկե´ք տեղներդ: