Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին հեռախոսազրույցում քննարկել են Սիրիայի հարցը


10:56 , 7 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցում քննարկել են Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը։

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ ՆՈվոստի»–ն, հղում անելով Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆին։


Հարֆի խոսքերով, զրույցը տեղի է ունեցել սեպտեմբերի 5–ինևտևել է 40 րոպե։ Զրույցի ընթացքում Լավրովն ու Քերին քննարկել են սիրիական հակամարտության խաղաղ լուծման վերաբերյալ խորհրդաժողովի նախապատրաստումը, որտ տեղի կունենա Ժնևում, ինչպես նաև միջազգային հանրության արձագանքը Դամասկոսում քիմիական զենքի կիրառմանը։


Հարֆը նաև նշել է, որ երկու պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների զրույցը տեղի է ունեցել օգոստոսի 27–ին։