Նիկոլի բանտային երազը


14:36 , 6 մայիս, 2023
Տեսնելով ու լսելով «Ազատության» լրագրող Արմեն Քոլոյանին՝ Չեխիայում ճամարտակող Նիկոլն ասել է.«Ես բանտը հիշեցի, ճիշտն ասած, ձեր ձայնը լսելով, որովհետև բանտում դուք էիք շատ հաճախ եթերում լինում»:
 
Նիկոլի հոգեվիճակը ծայրահեղ է. նա, հասկանալով իր արարքներում առկա հանցակազմի ողջ խորությունը, չի կարողանում ազատվել իրեն անխուսափելիորեն սպասող ճաղավանդակների սպառնալիքից: Ամեն օր քնելուց առաջ նրա աչքի առաջ է հառնում ոչ միայն իր բանտային անցյալը, այլև նույնքան բանտային ապագան, եթե, իհարկե, բախտը բերի ու չենթակվի համաժողովրդական «սամասուդի»՝ իր իսկ խոսքերի հիման վրա, երբ հայտարարում էր, որ եթե իրեն կոռուպցիայի մեջ բռնացնեն, թող կախեն կամ գյուլլեն:
 
Բայց, իհարկե, Նիկոլի ամենամեծ հանցանքը կարճ ժամանակահատվածում դոլարային միլիարդատեր դառնալը չէ. նա հայրենիք է վաճառել, գլխատել բանակն ու շարունակում է թուրքերի՝ դեպի Երևան բերող ճանապարհը հարթել՝ իր ամենօրյա աշխատանքով ու հայտարարություններով, իսկ սրանք այնպիսի հանցանքներ են, որոնց համար ոչ թե դատում են, այլ արժանացնում Թալեաթի ճակատգրին՝գլխից թողնելով:
 
Նիկոլին Քոլոյանի ձայնի հնչյունների ներքո անցկացրած բանտային կյանքը երանություն է թվալու, նա երազելու է իր անցալի մասին այնպես, ինչպես դեռահասը՝ սեքսուալ զուգընկերուհու, բայց այլևս այն ձեռք չի ընկնելու: Ահա հենց այս հեռանկարն է, որ Նիկոլին ստիպում է ցանկացած գնով սոսնձվել վարչապետի աթոռին՝ կուրատորներից իշխանություն մուրալով: