Վարդապետյան Աննան ի ցույց է դրել իր ով լինելը


13:20 , 6 մայիս, 2023
Անդրեասյան Ժաննայի մարդու եթերում արձանագրելով, որ Հայաստանում հանցագործությունների թվի անբնական աճ է արձանագրվում՝ գերազանցելով հին ու նոր ռեկորդները՝ Վարդապետյան Աննան, ակնհայտորեն կատարելով Նիկոլի ուղիղ պատվերը, նման խայտառակ ցուցանիշների հիմնապատճառ է նշել «ատելության խոսքի» տարածումը: Մասնավորապես՝ խորանալով այն հարցի մեջ, թե ինչ է ասել «անձի հոգեհուզական ոլորտ», և թե մարդ արարածն այս կամ այն վտանգի դեպքում ինչպես է իրեն դրսևորում՝ Աննան երկրում առկա բոլոր խնդիրների պատճառ է հռչակել, ըստ էության, ՔՊ-ական իշխանության նկատմամբ հանրային անբարյացակամությունը և իշխանություններին ուղղված սուր քննադատությունը:
 
Վարդապետյան Աննան իրեն դրսևորել է մաքուր գռզոյականի նման. ապացուցել է, որ գլխավոր դատախազ լինելուց առաջ ինքը նախ Նիկոլի ձեռքի տակի աշխատողն է՝ կոչված թեթևացնելու Նիկոլի գլուխը: Ա՛յ որ նույն զոհերի հարազատները կամ անտուն մնացած քաղաքացիները մի քիչ պակաս Նիկոլին ատեին ու հայհոյեին, Հայաստանում հանցագործությունն առհասարակ կվերանար, իսկ նարկոտրաֆիկն էլ արագորեն կչքանար՝ բացելով Հայաստանզի զարգացման համար նոր հորիզոններ: Սա է Աննայի այլասերված տրամաբանությունը. հիմա ո՞նց չհայհոյես…
 
Իսկ իրականությունն այն է, որ երեկ և այսօր ատելության խոսքի գլխավոր գեներատորն իշխանությունն է. միայն բառիգ Հովհաննիսյան Արթուրի կամ Սիմոնյան Ալենի ուխտաբարո պահվածքը բավական է՝ արձանագրելու, թե ովքեր են Հայաստանում հանցագործությունների թվի աճի հիմնական պատճառը, եթե որպես հիմք ընդունենք Աննայի տեսակետը:
 
Եվուրեմն՝ եթե նույնիսկ Աննայի խոսքերում կա ինչ-որ տրամաբանություն, ապա նրա նկատառումներից պետք է հետևություններ անեն առաջին հերթին ՔՊ-ականները՝ փոխելով պետության ու քաղաքացիների հանդեպ իրենց վերաբերմունքը և, որ շատ ավելի նախընտրելի է, ինքնալիկվիդացվելով՝բառիս քաղաքական իմաստով:512:53