Հրդեհներ խոտածածկ տարածքներում


10:15 , 7 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Մ.Բաբաջանյան փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում գտնվող կիսակառույց ավտոտնակում այրվել է 50 քմ խոտածածկ տարածք, Աճառյան փողոցի թիվ 39/8 շենքի հարակից տարածքում` 2000 քմ խոտ, Շիրակի մարզի, Մայիսյան գյուղի 3-րդ փողոցի թիվ 17 տան մոտակայքում ` 8-10 տ պահեստավորված անասնակեր, Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում` Տառերի պուրակի մոտակայքում` 2 հա խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Եղվարդ-Արա ավտոճանապարհի 9-րդ կմ-ում` 4 հա խոտածածկ տարածք, Գեղաշեն գյուղի «Օրիգինալ» սուրճի արտադրամասի հարակից տարածքում ` 3000 քմ խոտածածկ տարածք , Եղվարդ քաղաքի երկաթգծի հարևանությամբ ` 1200 քմ խոտածածկ տարածք , Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 16-րդ կմ-ում` 4հ ցորենի հնձած դաշտ, Տավուշի մարզի Կողբ գյուղում` 20 քմ կուտակված խոտ, Հրազդան քաղաքի Վանատուր հեռուստաաշտարակի մոտ` 4 հա խոտածածկ տարածք, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում` 60 քմ բուսածածկ տարածք, Սևան-Երևան ավտոճանապարհին «Արծվի» արձանի մոտ` 2000 քմ խոտածածկ տարածք և դեկորատիվ ծառեր, Դդմաշեն գյուղի վերջնամասում, ջերմոցների մոտակայքում` 2000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: