Ըստ ՔՊ-ական Ասլանյան Հակոբի՝ հայերն են մեղավոր, որ սկսած 19-րդ դարի վերջից հայտնվել են թուրքերի թիրախում ու կոտորվել
12:51 , 5 մայիս, 2023
Մեկնաբանելով Նիկոլի խոսքերը «Նեմեսիսի» արձանի վերաբերյալ, որ նա հնչեցրել էր ԱԺ-ում՝առաջարկելով գցել-բռնել՝ ինչ օգուտ կամ վնաս կարող է մեզ արձանը բերել՝ ՔՊ-ական Ասլանյան Հակոբը անբարոյականության նոր ռեկորդ է սահմանել.պարզվում է՝ այդ հայերն են մեղավոր, որ սկսած 19-րդ դարի վերջից հայտնվել են թուրքերի թիրախում ու կոտորվել: «Հայրենասիրութան մեր մոդելն իսկապես պետք է փոխվի…: Հայկական առաջին կոտորածներից հետո անցել է 130 արի, և եթե հայ ժողովուրդը սկսած 1894-96 թթ.-ից մինչև հիմա չի կարողացել իր գլխավերևից եղեռնի վտանգը հեռու քշել, ուրեմն իսկապես մեզ մոտ մի շատ կարևոր բան կա սխալ»,-մասնավորապես՝ հայտարարել է մարազմատիկ ծերուկը՝ համոզմունք հայտնելով, որ հայերս սխալ ենք ապրել. վրեժխնդրույունն ու հուզականությունն են, ըստ Հակոբի, մեր տունը քանդում:
Գիտե՞ք՝ ինչո՞ւ սույն պառավի բարբաջանքնեը ոչ մի արժեք չունեն ու շան հաչոցից իրենց բովանդակութամբ չեն տարբերվում: Չեն տարբերվում քանի որ այս անբարոյականությունը, որ արտաթորվել է Հակոբի կնճռոտ բերանով, իրականում ոչ թե նրա, այլ Նիկոլի անձնական տեսակետն է, իսկ բիձուկն ուղղակի դրանք թութակում է՝ փորձելով հնարավորինս փափուկ կերպով տեղվարովել շեֆի ուղիղ աղիքում: Եթե Նիկոլը ազգուրաց հայտարարությունների փոխարեն օրեր առաջ հնչեցներ կրակոտ հայրենասիրական մի ճառ, չկասկածեք, որ Ասլանյան Հակոբը լծվելու էր Նիկոլի այդ թեզերը հիմնավորելու գործին՝ փառաբանելով հայ ֆիադայականբ շարժումը, դատապարտելով թուրքերին ու խոնարհվելով Ցեղասպանության զոհերի հավերժ հիշատակի առաջ:
Բայց հիմա նրա շահերից բխում է հակառակն անելը՝ թելելով թուրքական պետական պրոպագանդայի արյունոտ թելը. ուզում է անել ամեն ինչ, որ մեր տների պատերից կախենք ոչ թե Մասիսի, այլ Արագածի նկարը՝ թուրքերի խաթրին չկպնելու, ուստիև, ըստ Հակոբի կարճ խելքի, այլևս չցեղասպանվելու:
Այ սա է «Քաղաքացիական պայմանագիրը»՝լցված թուրքերի բազմասեռ հարճերով: