Հաջորդ շաբաթ կմեկնեմ Մոսկվա․ Նիկոլ Փաշինյան


23:01 , 4 մայիս, 2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ մեկնելու է Մոսկվա։

«Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Մոսկվա»,- ասել է նա մայիսի 4-ին Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ։ 

Փաշինյան ընդգծել է, որ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը դեռ պետք է քննարկի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ «Սակայն մենք դա չենք տեսնում։ Պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեին, ինչը չեղավ։ Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է շարունակենք աշխատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հետ»,- ասել է նա։