Ուկրաինացի պատգամավորը հարձակվել է ռուսական պատվիրակության անդամի վրա (Video)


22:20 , 4 մայիս, 2023

Lurer.com-ը գրում է.

Ուկրաինացի պատգամավորը հարձակվել է Անկարայում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստում ռուսական պատվիրակության քարտուղար Վալերի Ստավիցկու վրա։ Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով աղբյուրին, միջադեպը տեղի է ունեցել այն հյուրանոցի միջանցքներում, որտեղ ընթանում էր հանդիպումը։ Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հայտնել է, որ օգնություն է ցուցաբերում Ստավիցկուն։

«Մենք հյուրանոցում ենք ․․ ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ, ժամանել են հյուպատոսը և բժիշկը, անհրաժեշտ օգնություն ենք ցուցաբերում»,- հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունից։