Նիկոլը կրկին ի ցույց է դրել յուր անգրագիտությունը
15:42 , 4 մայիս, 2023
ԱԺ ամբիոնից «փիլիսոփայելով» հայ-թուրքական հարաբերոթյունների, Երևանում օրերս տեղադրված «Նեմեսիսի» արձանի թեմաներով՝ Նիկոլը ևս մեկ անգամ ի ցույց է դրել իր գիտելիքների սնանկությունը՝ «ազգ» հասկացությունը «ժողովուրդ» հասկացության հետ շփոթելով: Մասնավորապես՝ հայտարարելով, թե մենք խաչմերուկում ենք՝ որոշակի ճանապահային նշանի տակ՝ճակատագրական ընտրության առաջ՝ ենոքավանցիներին մինչև վերջ խայտառակած սույն «ավտոտեսուչը» բարբաջել է.«Ես որևէ կասկած չունեմ,որ մենք ազգ ունեցել ենք, ունենք և հավիտյանս կունենանք…բայց հարցն էն ա՝ մենք պետություն կունենա՞նք, թե՞չէ, մենք ժողովուրդ կլինե՞նք, թե՞չէ: Մենք ազգ երաշխավորված կլինենք, ժողովուրդ կլինե՞նք, թե՞ չէ, հա՞, այս նշանից աջ կգնանք, ձախ կգնանք, ուղիղ, թե՝հետ, ա՛յ դրանից ա կախված…:Ինչո՞ւ եմ երկու տերմին օգտագործում, որովհետև ժողովուրդը սահմանադիր պետականաստեղծ սուբյեկտ ա,ազգը ազգ ա,որ գոյություն ունի անկախ ամեն ինչից»:
Նիկոլը շփոթել է հասկացությունները: Նա այնքան տգետ է, որ լինելոբվ մի ողջ երկրի ոչ բարով վարչապետ՝ տեղյակ չէ, որ «ազգ» հասկացությունն ունի մեծապես քաղաքական նշանակություն. Նիկոլի մատնանշած սահմանադիր պետականաստեղծ սուբյեկտի դերում հանդես է գալիս ազգը, այլ ոչ թե ժողովուրդը: Այսինքն՝ մարդկային հանրույթի ամենաբարձր ձևն է ազգը, պետականակիրն ու պետականաստեղծն է ագը, պետությամբ բնորոշվողն ու պետական արժեքների կրողը: Ժողովուրդ է նաև աշխարհի այս կամ այն երկրի, կղզու, վարչական միավորի բնակչությունը, որևէ միջոցառմանը կամ գործին մասնակից մարդկանց խումբը: Օրինակ՝ կա «ամերիկյան ազգ» հասակցությունը. այդ ազգի մեջ մտնում են տարբեր ժողովուրդներ, որոնք միասին հանդիսանում են ամերիկյան պետականության կրող ու այն գոյացնող սուբյեկտը՝ ամերիկյան ազգը:
Նիկոլի առաքելությունը կարելի է բնութագրել նաև որպես դավադիր փորձ՝ հայերիս ազգից ժողովուրդ սարքելու: Այսինքն՝ ուղղակի որոշակի ազգություն ունեցող մարդկանց մի հսկակայն զանգված,որը զուրկ է պետությունից, որը կարիք էլ չունի պետության, որը չունի նպատակ՝ դառնալու պետականակիր սուբյեկտտ՝ ազգ:
Բա սրան կարելի՞ է բանակցությունների ուղարկել «կիրթ մարդու» հետ…