Անոն «ուպրիկատ» է արել լրագրողներին. իզուր
09:13 , 4 մայիս, 2023
Լրագրողներին մաղթելով արդյունավետ և ստեղծագործ աշխատանք՝ Վարդապետյան Աննայի ընկերուհի Մանասյան Անոն Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ լրագրողներին ուղղված իր խոսքում միևնույն ժամանակ ընդգծել է. «Պրոֆեսիոնալ լրատվական գործունեությունը կարող է ապահովվել միայն էթիկայի կանոնների պահպանման և Ձեր գործունեության արդյունքում ատելության խոսքի բացառման պարագայում»:
Մանասյան Անոն լրագրողներին «ուպրիկատ» է անում մի բանի համար, որի աղբյուրն այսօր ՔՊ-ական իշխանությունն է: Ո՞վ է Հայաստանում 5 տարի շարունակ ատելություն քարոզում «սիրո ու հանդուրժողականության» հեղափոխության հետևում. ՔՊ-ն է՝ իր ողջ կազմով՝ սկսած Նիկոլից մինչև ասենք Հովհաննիսյան Արթուր: Ոչ ոք չի մոռացել, թե ինչպես էր բառիգը ծաղրում ու նվաստացնում Էդգար Ղազարյանին, երբ ԱԺ-ում ջանում էին ՄԻՊ-ի աթոռին սոսնձել կանացի հմայքից բացարձակապես զուրկ Մանասյան Անոյին: Հիմա եթե իշխանությունները, որ պարտավոր են օրինակ ծառայել իրենց բարեվարքությամբ, հայհոյում ու ատելություն են սերմանում կյանքում ու վիրտուալ տիրությում, լրագրոնղերից է՛լ ի՞նչ է Անոն ուզում:
Եթե նույնիսկ լրագրողները սուր են խոսում կամ գրում, այդ ամենը ռեակցիոն բնույթ է կրում՝ իշխանությունների լկտիությունից բխող: Բայց դե Անոն էդ քանի՞ գլխանի է, որ ռիսկ անի ՔՊ-ականների՝ կարգի հրավիրի. երկար քիթը կկտրեն, պուճուր բան կսարքեն…