Պապոյան Գևորը Նիկոլի դավաճանությունը փորձել է սքողել փողով
10:18 , 4 մայիս, 2023
Վստահեցնելով, որ Արցախը կերակրելու համար իրենց կառավարությունն արցախցիներին տալիս է առավելագույնը, նունիսկ ավելին, քան հայաստանցիներին՝ Պապոյան Գևորը Արցախի անվտանգային խնդրի մասով հռետորական հարց է բարձրացրել՝ իսկ կարո՞ղ եք ասել՝ Հայաստանն ի՞նչ պետք է անի, որ չի արել, ի՞նչ պետք է անի Հայաստանը:
Հետաքրքիր հարցադրում է, այնպես չէ՞: Սա մի հարց է, որին կարելի է անվերջ պատասխանել՝ մեկիկ-մեկիկ թվարկելով այն բոլոր գործողությունները, որոնք պետք է աներ Հայաստանը, բայց չի արել: Բայց որպեսզի միանգամից Պապոյան Գևորին պարզ դառնա, թե ինչ պետք է անի Հայաստանը, փորձենք հնարավորինս լակոնիկ ձևակերպել հարցի պատասխանը՝ Հայաստանը պետք է չաներ այն ամենը, ինչ որ արել է Նիկոլը: Պարզ է, չէ՞, իմաստը: Այսինքն՝ իր իշխանության ամբողջ 5 տարվա ընթացքում Նիկոլն արել է բացառապես Արցախի անվտանգային շահերին հակասող քայլեր՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»-ից մինչև Պրահա: Ընդ որում՝ ամենամեծ ցավն այն է, որ Նիկոլը չի դադարում քայքայիչ գործունեությամբ զբաղվել՝ իր արցախակործան առաքելությունը սքողելով փողով. իբր բա որ մենք Արցախի վատն ուզենայինք, արցախցիներին աղի պես կպահեի՞նք:
Արցախիցները կգերադասեին սովից մեռնել, քան բախվել Նիկոլի հայրենավաճառությանը, կնախընտրեին Հյուսիսային Կորեայի շատ քաղաքացիների պես խոտ ուտել, քան կշտանալ Նիկոլի տված հացով, որին Պապոյան Գևորի շեֆը խառնել է թույն՝ Արցախը «Ղարաբաղի տնտեսական գոտի» դարձնելով: