ԱՄՆ Սենատի 1/3-ը դեռևս չի կողմնորոշվել Սիրիայի դեմ օպերացիայի անցկացման հարցում


08:58 , 7 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ Սենատի մոտ 1/3-ը դեռևս չի կողմնորոշվել՝ պե՞տք է արդյոք Օբամային թույլ տալ Սիրիայի դեմ օպերացիա անցկացնել, թե՞ ոչ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով սեփական վերլուծությանը:

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի միջազգային հարցերով հանձնաժողովը այս շաբաթ ավելի վաղ արդեն աջակցություն էր հայտնել համապատասխան օրինագծին:

Ներկայացուցիչների պալատում իրենց դիրքորոշումը չի հստակեցրել կոնգրեսականների մոտ կեսը: Ստորին պալատի 31 անդամներ պատրաստ են արտոնել ռազմական օպերացիան ընդդեմ Բաշար Ասադի ռեժիմի: 185 կոնգրեսականներ հակված են մերժելու նախագահի առաջարկը: