«Ժողովուրդ». Ազգային ժողովում արդեն ցանկացել են խոսել ռուսերեն


08:48 , 7 սեպտեմբեր, 2013

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշ­տական հանձնաժողովում լազերային սկավառակների նոր օրենքին առնչվող հարցի քննարկման ընթացքում ՊԵԿ ներկայացուցիչ Կարեն Բեգլարյանը ցանկացել է ռուսերենով ընթերցել այդ օրենքում կատարված փոփոխությունները:

 Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և հավելում, որ այդ քայլը հարուցել է ՀՅԴ խմբակցու­թյան պատգամավոր Արծվիկ Մինասյանի և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի վրդովմունքը:

 Նրանք թույլ չեն տվել ՊԵԿ պաշտոնյային խախտել «Լեզվի մասին» ՀՀ օրենքը և պահան­ջել են փաստաթուղթը հանձնաժողո­վին ներկայացնել հայերենով: