Հայկական պատվիրակությունը Թուրքիայում դուխ կունենա՞ խոսելու Հայոց ցեղասպանությունից, 44-օրյա պատերազմից, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից


15:03 , 2 մայիս, 2023
Հայկական պատվիրակությունը Թուրքիայում դուխ կունենա՞ խոսելու Հայոց ցեղասպանության դատապարտման,44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի հանցագործ քայլերի ու բայրաքթարների,ինչպես նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։
Մեծ-մեծ ԱԺ-ում խոսելով չէ։
Պետական մտածողություն ունենալու պարագայում պարտավոր եք խոսել այդ հարցերի մասին։
Հ.Գ. Որպեսզի չասեք ,թե եթե դու լինեիր ՔՊ-ի փոխարեն ի՞նչ կխոսեիր Թուրքիայում՝ հիշեցնեմ,որ 2018-ի հոկտեմբերին Անթալիայում Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների ներկայությամբ ուղիղ եթերում խոսել եմ եւ Հայոց ցեղասպանության դատապարտման,եւ Արցախի անկախության միջազգային ճանաչման մասին։
Դե հիմա ձեզ տեսնեմ նիկոլական երեսփոխաններ։