«Հրապարակ». Լոռվա նախկին մարզպետն աշխատում է Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկում


08:24 , 7 սեպտեմբեր, 2013

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մոսկվայից ժամանած մեր հայրենակիցներից մեկը նախօրեին պատմեց, թե ինչքան է զարմացել Մոսկվայի Սոկոլնիկիի շուկայում Լոռվա նախկին մարզպետ Արամ Քոչարյանին տեսնելով։ Պարզվում է` նա այդ մեծածախ շուկայում 5 բեռնակիրների «շեֆն» է, նստում է մի փոքրիկ «բուդկայում» և ղեկավարում սրանց աշխատանքը։

Երբ մեր հայրենակիցն իր զարմանքն է հայտնել, թե ինչով է զբաղված նախկին մարզպետը, վերջինս հանգիստ նկատել է. «Ավելի լավ է էսպես, քան Վազգեն Խաչիկյանի հետ՝ կագեբեի պադվալում»։ Հիշեցնենք, որ նա 2005–2006թթ. աշխատել է Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: