ՔՊ-ականները մեկնում են հայրենիք՝ Թուրքիա
14:11 , 2 մայիս, 2023
Թունյան Բաբոն ԱԺ-ում տեղեկացրել է, որ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԱԺ պատվիրակությունը մեկնելու է Թուրքիա՝ կոչ անելով ընդդիմադիրներին էլ միանալ իրենց թուրքական վոյաժին, քանզի, ըստ Բաբոյի, շատ հարցեր կան այնտեղ լուծելու, ուստի ընդդիմությունն էլ կարող է իր ավանդն ունենալ դրանց լուծման հարցում՝ օգնելով ՔՊ-ականներին:
ՔՊ-ականները «հայրենիք» են մեկնում, փաստորեն, մի ժամանակահատվածում, երբ ԱՄՆ-ում տեղի են ունենում Արաբատ- Ջեյհուն բանակցությունները, ինչպես նաև ԱՄՆ-ում է գտնվում թուրք Քըլըչի կիպը՝ Ռուբինյան Ռուբոն՝ Արաբատի դելեգացիայի կազմում: Ամերիկյան բանակցությունները, կարելի է ասել, անց են կացվում գաղտնի ռեժիմում. ոչ մի էական տեղեկություն այդպես էլ չկա, թե կոնկրետ ինչ են քննարկելու Ջեհյունն ու Արաբատը, որին կցված է նաև Ռուբիկը, որին, ըստ երևույթին ինստրուկտաժի են ենթարկելու թուրքերը:
Կասկած չկա, որ Թուրքիա մեկնող ՔՊ-ական դելեգացիային նույնպես թուրքերը համապատասխան ինստրուկտաժի են եթնթարկելու. սեփական ագենտների հետ Թուրքիայում շփվելու առիթ թուրքերն էլ են հազվադեպ ունենում, ուստի դժվար թե առիթը բաց թողնեն՝ Նիկոլին Էրդողանի անունից հրահանգավորելու:
ԱԱԾ-ն պարտավոր է հսկողության տակ պահել այն ՔՊ-ականներին, որոնք շուտով հայտնվելու են Հաքան Ֆիդանին պատկանող տերիտորիայում. ազգային անվտանգությանը սպառնալիքը մեծ է: