ԵԽ-ն պահանջում է բացահայտել ակտիվիստների վրա իրականացված հարձակումները


02:51 , 7 սեպտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Նիլս Մուլժնիեկսը Twitter-ի իր պաշտոնական էջում գրառում է հրապարակել` անդրադառնալով վերջին շրջանում հայաստանցի քաղաքացիական ակտիվիստների դեմ իրականացվող  հարձակումներին: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը: «Մտահոգված եմ Արշամյանի, Սաղաթելյանի և Հայաստանում այլ ակտիվիստների նկատմամբ հարձակումների կապակցությամբ: Պետք է ապահովվի արդյունավետ հետաքննություն և հաշվետվողականություն»,- նշում է Մուլժնիեկսը: