Ինչո՞ւ Անոն ոչ մի ծպտուն չի հանել Հայաստանի աշխատավորների իրավունքների գլխավոր թշնամի Նիկոլի մասին. Վարդապետան Աննան հերը կանիծեր


16:10 , 1 մայիս, 2023
Նիկոլի ՄԻՊ Մանասյան Անոն է «փիլիսոփայել» Աշխատանքի օրվա առթիվ՝ ձևացնելով, թե մտահոգություներ ունի մեր իրականությանը բնորոշ ոլորտային խնդիրների մասին: Բարձրաձայնելով, օրինակ, գենդերային խնդիրի մասին՝ Անոն լռել է նիկոլական ժամանակներին բնորոշ ամենաճչացող անարդարության մասին՝այդպես էլ ոչ մի ծպտուն չհանելով օրեր առաջ աշխատանքից հեռացված երիտասարդին առնչվող դեպքի մասին: Հիշում եք, չէ՞, ինչ եղավ. Նիկոլի երեսին նրա մասին ճիշտն ասելու պատճառով երիտասարդին ոչ միայն տարել էին բաժին, այլև նրա գործատուն ազատել էր նրան աշխատանքից: Այսինքն՝ եթե Ալենը թքել էր, ապա Նիկոլի դեպքում «դավաճան» եզրույթի արծարծումը ունեցել է շատ կոնկրետ նյութական հետևանքներ:

Ինչո՞ւ Անոն ոչ մի ծպտուն չի հանել Հայաստանի աշխատավորների իրավունքների գլխավոր թշնամի Նիկոլի մասին, ինչո՞ւ չի ընդգծել, որ աշխատանքի լավ հնարավորություն են ունենում այլևս նրանք, ովքեր կա՛մ նիկոլական են, կա՛մ՝ առնվազը չեզոք հայացքների տեր: Օրինակ՝ կարող էր, չէ՞, մի տառով գոնե ակնարկել այդ դեպքի մասին ու անթույլատրելի համարեր նմանատիպ բաների կրկնությունը: Ծպտուն չի հանել. Վարդապետան Աննան հերը կանիծեր: