10:41 , 1 մայիս, 2023Մայիսի 1-ին ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում Ասկերանի շրջանային բաժնից տեղեկություն է ստացվել, որ առավոտյան ժամը 08։35-ից սկսած` մոտ 10 րոպե տևողությամբ, կարկուտ է տեղացել Ասկերանի շրջանի Պատարա և Խանք համայնքների տարածքում։
Ինչպես հաղորդում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, բնական աղետի պատճառած վնասների չափը ճշտվում է։