Պետք է խոստովանեմ, որ այսօրվա խաղում հաղթեց հենց մարզիչ Վարդան Մինասյանը


00:03 , 7 սեպտեմբեր, 2013

Պետք է խոստովանեմ, որ այսօրվա խաղում հաղթեց հենց մարզիչ Վարդան Մինասյանը, ում վերջին շրջանում ես նույնպես շատ սուր քննադատում էի: Մինասյանը հաղթեց Չեխիայի մարզչին իր տակտիկական լուծումներով ու խաղի ընթացքում արագ դիրքային փոփոխություներ կատարելով: Կարծում եմ, այսօրվա խաղով Վարդան Մինասյանը ցույց տվեց, որ նա ունի միջազգային կարգի մարզիչ դառնալու ունակություն և կարծես թե մոտենում է դրան: Մի խոսքով, շատ չերկարացնեմ, Վարդան Մինասյան ջան, ներող կլինես նախկինում ասածներիս համար: