23:21 , 6 սեպտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Չեխիա-Հայաստան խաղից հետո հանդիպման վերաբեյալ իր կարծիքը հայտնեց նաև Չեխիայի հավաքականի գլխավոր մազիչ Միխալ Բիլեկը.
«Առաջին 25 րոպեներին մենք պետք է վճռեինք խաղի ելքը: Մենք բազմաթիվ պահեր ունեինք, որոնք օգտագործելու դեպքում այսպիսի ընթացք չէր լինի: Առաջին կեսում նրանց գոլը շատ բան խառնեց: Հայերը մի շարք որակյալ ֆուտբոլիստներ ունեն: Հիմա մտածում ենք Իտալիային հաղթելու մասին: Այս խաղի մասին մոռանում ենք, բայց հետևություններ անում: Հայաստանի հավաքականը շատ լավ թիմ է, բայց ես չեմ ուզում գնահատել Մունդիալ 2014 դուրս գալու նրանց շանսերը: Ես շատ ուզում խոսել այս խաղի մասին, եղավ այն ինչ եղավ: Առաջին գոլից հետո մենք ոտքի կանգնեցինք, բայց երկրորդ գոլից հետո ժամանակ չկար խաղը փրկելու: Այսօր մեր գլխավոր խնդիրը հենց գոլային պահերի օգտագործումն էր: Եթե մենք օգտագործեինք այդ պահերի գոնե մի մասը, հաղթանակը մեր կլիներ: Բայց մոռանանք ԵԹԵ-ների մասին: Մեզ մոտ վերջում ֆիզիկական կոնդիցիայի հարցեր առաջացան: Առջևում երեք խաղ կա եւ մենք դուրս չենք մնացել Մունդիալի ուղեգրի համար պայքարից: Հայերը այսօր տվեցին խաղադաշտում ամեն ինչ: Հայաստանի հավաքականը շատ արագ թիմ էր: Կարծես խաղը վերջացել էր, բայց հայերը իրենց ֆանտաստիկ արագությամբ վճռեցին խաղի ելքը: Հիմա մեզ պետք է այս շոկից դուրս գանք: Այս երեք օրում շատ բան չենք կարող փոխել»,- մարզչի խոսքերը մեջբերում է football365.am-ը: